Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արք. Գարեգին Բեքչյանը անհանգստություն է հայտնել Երուսաղեմի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, արք Բեքչյանի հայտարարության մեջ նշվել է, որ Պոլսո հայոց պատրիարքարանում անհանգստությամբ են հետևում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից հետո միջազգային լարվածությանը։
«Կրոնական առումով աշխարհի և մարդկության ժառանգ հանդիսացող Երուսաղեմը քաղաքական գործիք դարձնելը քրիստոնյաներին, այդ թվում և հայ եկեղեցուն ավելի է անհանգստացնում։ Անհրաժեշտ է բոլոր կողմերի ջանքերը, որ միաստված կրոնների համատեղ սրբավայր հանդիսացող Երուսաաղեմը վնաս չստանա»,–նշվել է հայտարարության մեջ։
Նշենք, որ Պոլսից հետո հայ եկեղեցու 2–րդ պատրիարքարանը գտնվում է Երուսաղեմում։ Հայ եկեղեցին Երուսաղեմում համաքրիստոնեական սրբավայրերում մեծ իրավունքներ ունի։




































