Ֆուտբոլի երկրպագուն բրազիլական թիմերի խաղին գնացել ինքնաձիգով: Դեպքի տեսանյութը հրապարակվել է Drafts-ի թվիթերյան էջում:
Տեսանյութում երևում է, որ ֆուտբոլիստներից մեկը պատրաստվում է 11-մետրանոց տուգանային հարված իրացնել բազմությամբ շրջապատված: Նրա մեջքի հետևում կանգնած հանդիսատեսը նրա վրա ինքնաձիգ է ուղղում:
Пенальти под дулом автомата pic.twitter.com/78GjnouDza
— Drafts (@dotrustaff) December 14, 2017
Ֆուտբոլիստն իրացրել է տուգանային հարվածը, նրա թիմը հաղթել է: Դա առաջացրել է ներկա երկրպագուների բուռն ուրախությունը: Ուրախությունն ավարտվել է զենքից օդ կրակելով:









































