«Կարծում եմ՝ մենք դեռևս այնքան էլ գաղութացված չենք: Գուցե կան նկրտումներ մեզ գաղութի վերածելու, բայց ամեն դեպքում Հայաստանի ինքնուրույն քաղաքականության չափավոր հույսերից մեկն այն էր, որ մենք փորձում ենք «և, և» սկզբունքով առաջնորդվել՝ և՛ ԵԱՏՄ անդամ ենք, և՛ փորձում ենք ԵՄ-ի հետ համընդգրկուն համագործակցություն հաստատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ հավելելով, որ անգամ այս իրավիճակում Հայաստանն ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու բոլոր հնարավորությունները:
Եթե Հայաստանում ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումն արգելվի, ապա, Նարինե Դիլբարյանի խոսքերով, ոչ մի աղետ տեղի չի ունենա. «Այս պահին մեզ կարծես օգնեցին հենց այն լրատվամիջոցները, որոնց փակման մասին խոսք է գնում։ Վերջերս համացանցում իմ մտերիմների, ծանոթների, գործընկերների շրջանակում տեսնում եմ մարդկանց, ովքեր մինչ այդ բացարձակ ռուսագիր էին, ստացել են բացարձակ ռուսական կրթություն, բայց ռուսական հեռուստաընկերությունների վերջին հաղորդումները պատճառ հանդիսացան, որ նրանք ցասումնալից հակառուսական ելույթներ ունենան: Երբեմն ինձ թվում է, որ Ռուսաստանում շատ օղակներ այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է գտնել բարեկամներ, կամ ինչպես պետք է այդ բարեկամներին պահել»:
Ամբողջությամբ՝ հարցազրույցում:








































