Ազգային ժողովն այսօր շարունակում է աշխատանքները:
Ինչպես հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը՝ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին և երկրորդ ընթերցումների միջև որևէ էական տարբերություն չկա. «Հարկ վճարողներին հնարավորություն ենք տալիս հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները հաշվարկելիս ընտրություն կատարել մաշվածության հաշվարկման ուղիղ գծային մեթոդի և փուլինգային եղանակի միջև»:
Նրա խոսքով՝ փուլինգային եղանակի ընտրման դեպքում լավացնող նորմ ենք առաջարկում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































