Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը հայտարարել է, որ սեպտեմբերին ստիպված է եղել չեղարկել իր համերգային շրջագայության մի մասն այն պատճառով, որ բժիշկներն իր ուղեղում հայտնաբերել են «առեղծվածային հիվանդություն»։ Այս մասին նա պատմել է Sun պարբերականի հետ զրույցում։

Առաջին անգամ երգիչն իրեն վատ է զգացել սեպտեմբերի 2-ին՝ Ցյուրիխում ելույթի ժամանակ։
«Ձախ ձեռքս թմրել էր, մոտս գլխացավ էր սկսվել, խնդիրներ էին առաջացել շնչառության հետ»,-պատմել է երգիչը։
Կուլիսների հետևում նրան զննած բժիշկը թույլատրել է շարունակել համերգը։ Ելույթից հետո արդեն նրա ուղեղում արյան նման բան է նկատվել, դրանից հետո Ուիլյամսը մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում։










































