Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: ԱԺ-ն քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի նախագիծը:
«Նախատեսվում է ավելացված արժեքի հարկը արտահանողների համար վերադարձնելու ժամկետից ուշացնելու դեպքում տույժերի հաշվարկը ներկայումս սահմանված 30 օրվա փոխարեն դարձնել 90 օր: Այսինքն՝ տույժերի հաշվարկը կսկսվի երեք անգամ կարճ ժամկետում»,- Հարկային քննարկմանը հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ սրանով նվազեցվում է արտահանողների բեռը:
Մանրամասները՝ տեսանյութում: