Իրանի իշխանությունները բոլոր մուսուլմանական երկրներին կոչ են արել խզել դիվանագիտական կապերը Թել-Ավիվի հետ և նվազագույնի հասցնել շփումները Վաշինգտոնի հետ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման ֆոնին: Այս մասին ասվում է Իրանի մեջլիսի հայտարարության մեջ:

«Այն միամիտ մարդիկ, ովքեր գոհ էին 1990-ական թթ. Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացից, հիմա հավանաբար գիտակցել են, որ ԱՄՆ-ը երբեք չի պահում իր խոսքը և որ նրա վերջին որոշումները Մերձավոր Արևելքում ասպես կոչված՝ խաղաղ գործընթացի դագաղի վերջին մեխն են»,- ասվում է հայտարարության մեջ:








































