Sunday, 05 05 2024
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել

Սերժ Սարգսյանը գնում է դեպի վարչապետություն. միայն ֆորս-մաժորը կարող է փոխել սցենարը

Դեռևս հունիսին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում ասել էր, որ քանի դեռ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի դրածոն է, ընդունելի չէ ո՛չ իր, ոչ էլ հանրության աչքին։ Որպես վարչապետ ընդունելի լինելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը Կարեն Կարապետյանին առաջարկություններ էր արել. նախ՝ Կարեն Կարապետյանը պետք է խոստովաներ, որ բիզնես շահեր ունի Հայաստանում, օրինակ՝ «Գազպրոմ»-ի կամ Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցի տեսքով։

«Դրան վրադիր, եթե ժամը զարգանա, և ասի, որ ես պայքարելու եմ կուսակցապետության դեմ, և ես ընդունում եմ, որ ես վարչապետ եմ կուսակցության մեջ, որն անցել է կեղծիքներով, կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը գեղեցիկ, թարմ շունչ ներկայացնող, աշխարհին ընկալելի հայ ժողովրդի ներկայացուցիչ կլինի»,- ասել էր Հովհաննիսյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք ներկա քաղաքական գործընթացները հաշվի առնելով՝ Կարեն Կարապետյանի հետ կապված հույսեր կա՞ն, Արմեն Մարտիրոսյանը ասաց. «Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հույսեր էր կապում Կարեն Կարապետյանի հետ. նա ասել էր, որ ինչ կարող է լինել, եթե Կարապետյանը մի շարք քայլեր կատարի, հույս կապելու խնդիր չկա, առավել ևս, որ պարոն Հովհաննիսյանը ասել էր, որ փրկիչների ժամանակները վաղուց արդեն անցել են, դրա համար ոչ հույս կար, ոչ էլ առաջարկ, ընդամենը իրավիճակի գնահատում էր։

Պարոն Հովհաննիսյանը, իհարկե, ցանկանում է, որ իրավիճակ փոխվի, բայց դրա համար միասնություն, ուժերի համատեղում է պետք, կեղծ քայլերից, ինքնահավանությունից դուրս գալ է, պետք է դուրս գալ միակի, մինուճարի դափնիները իրենց վրա վերցնելուց, իբրև թե միակ ընդդիմությունը իրենք են: Պետք է այդ ամեն ինչից դուրս գալ և փորձել իրավիճակ փոխել, հակառակ պարագայում ընդդիմությունը ինչքան տարանջատված է, այնքան օգնում է իշխանությանը։ Ինչքան որևէ ուժ փորձում է վերմակը դեպի իրեն քաշել, այնքան իշխանության ջրաղացին ավելի մեծ թափով ջուր է լցնում։ Այն իրավիճակը, որը որ կա, չի կարող գոհացնել «Ժառանգությանը», Րաֆֆի Հովհաննիսյանին»,- շեշտեց նա։

Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց, որ այս պահին Սերժ Սարգսյանից բացի՝ վարչապետի որևէ թեկնածու չի տեսնում, ոչ միայն Կարեն Կարապետյանին, այլ Վիգեն Սարգսյանին որպես վարչապետի թեկնածու չի տեսնում։

«Մի պարզ հանգամանք գոյություն ունի. խորհրդարանը ամբողջությամբ, առանց որևէ բացառության, ձևավորել է Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ խորհրդարան է ձևավորել կամ Սահմանադրության գործընթաց է տարել կեղծիքներով, որպեսզի այդ ամեն ինչը թողնի մեկ ուրիշին։ Քայլերը, որոնք կատարվում են, այն հայտարարությունները, որոնք իշխանական շրջանակներից հնչում են, խոսում են այն մասին, որ Սերժ Սարգսյանը այս պահին գնում է դեպի վարչապետություն, դրա համար Կարեն Կարապետյանի անվան շուրջ որքան էլ լրատվամիջոցները փորձում են ինտրիգ ստեղծել, որ ինքը փորձում է, թեկնածու է և այլն, այդպիսի խնդիր ինձ համար գոյություն չունի։ Կա ռեալ քաղաքական իրավիճակ, ուժերի դերաբաշխում քաղաքական դաշտում, կառավարման համակարգում, և այդ դերաբաշխումը խոսում է այն մասին, որ ամբողջովին ենթակա է Սերժ Սարգսյանին»։

Արմեն Մարտիրոսյանի խոսքով ՝ միայն ֆորս-մաժորային իրավիճակը կարող է փոխել սցենարը՝ ընդդիմությունը բզկտված ընտրություններին մասնակցելով՝ հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին գնալ Հայաստանը ամբողջովին ավտորիտար ռեժիմ դարձնելու ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում