Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Էրեբունու դատարանի նախագահ Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր-2» գործի դատական քննությունը:
Արամ Հակոբյանը նշեց, որ իրենց առաջադրված է «հրեշի կերպարանքով մեղադրանք»: Նա առաջարկեց, որ նախ իրենց անցած ճանապարհը՝ կենսագրությունը ներկայացվի, հետո նոր՝ տվյալ գործը, ու հստակ կլինի՝ ինչ են արել: Այլապես առաջադրվել է «չոր», «կեղծ» մեղադրանք. «Թող մեզ մեղադրեն հայրենասիրության մեջ, թող նոր կետեր ավելացնեն քրեական օրենսգրքում, թե չէ էս մեղադրանքը դրել են մեզ վրա՝ որ ի՞նչ… Մենք էդպիսի հանցանքներ չենք գործել… Էդ գրքերը՝ քրեական գործի հատորները, պատռեք, գցեք մի կողմ, մեզ մեղադրեք չափազանց հայրենասիրության մեջ… Մենք պատրաստ ենք մեր կյանքը տալ Հայրենիքի համար, էդ մեղադրանքը դրեք… Ես 30 տարի աշխատել եմ, բայց 30 տարում չտեսա մի բան, որ արդար լինի… Մեր խնդիրը պետություն ունենալն է… Իշխանությունն ու պետությունը մի խառնեք իրար… Ներկա իշխանությունն ամեն ինչ անում է, որ պետությունը չկայանա… Էդ խեղճ դատախազները, քննիչները կապված են… Դուք իշխանությունների ձեռքին գերի եք դարձել…»:









































