«Սասնա ծռեր 2»-ի դատական նիստը այս պահին ընդմիջված է, թեժ իրավիճակ էր առաջացել նախագահող Արթուր Օհանյանի և փաստաբան Լուսինե Սահակյանի վիճաբանության արդյունքում: Նախագահողը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել՝ առ այն, որ նախագահողը թույլ չտվեց Լուսինե Սահակյանին առարկություն ներկայացնել իր գործողությունների դեմ:
Նախագահողը հայտարարել էր, որ անցնում է հաջորդ փուլ, այսինքն քննվում է ապացույցների հետազոտման կարգ սահմանելու հարցը, իսկ պաշտպանները դեռ հայտարարություններ ունեին, առաջադրված մեղադրանքները պարզաբանելու վերաբերյալ:
Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) իրեն առաջադրված մեղադրանքը պարզաբանելու դատավորի հարցին ի պատասխան ասաց.
«Մենք ազատագրել ենք ՊՊԾ տարածքը, ստեղծել ենք 4-րդ Հանրապետություն, որը գոյատևեց 15-16 օր: Կարծում եմ այն կվերականգնենք…լավ է լինել ոչխարի գլուխ, քան առյուծի պոչ: Ես ծնվել եմ Աստծո կամքով որպես ոչխարի գլու, իսկ դուք որպես առյուծի պոչ ձեր տիրոջ մեջքից մոզը քշելու: Ես ծնվել եմ հաղթելու համար, դուք ծնվել եք որպես ոչինչ, ես ծնվել եմ կռվելու, հաղթելու, մեռնելու, ինչպես մարտիրոս»:










































