Monday, 22 06 2026
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր

2018-ի հետնախագահական երաշխիքը

ՏԻՄ համակարգի թեմայով խորհրդաժողովում ունեցած ելույթից, դրանում հնչած հայտարարություններից, թիրախավորումներից հետո Հայաստանի հանրության ակտիվ շրջանակներում դարձյալ հնչեցին արձանագրումներ առ այն, որ Սարգսյանի ելույթը, այսպես ասած, չհեռացող նախագահի ելույթ էր: Չհեռացող նախագահ բառակապակցությունն էլ իր հերթին վաղուց նույնականացվում է վարչապետի պաշտոն զբաղեցնելու հետ, որ դիտարկվում է որպես Սերժ Սարգսյանի հետնախագահական կարգավիճակ: Ինքը՝ Սարգսյանը, նոյեմբերի 23-ին՝ Բրյուսելում հայտարարեց, որ չի պատկերացնում, թե ինչ է անելու նախագահի պաշտոնը թողնելուց հետո, և երբ պատկերացնի, կհայտարարի այդ մասին:

Սարգսյանի այդ հայտարարությանը, սակայն, հազիվ թե հավատացին շատերը: Նա թերևս ոչ մեկին չհամոզեց, որ չի պատկերացնում իր հետագա անելիքը, և այդ պատճառով է, որ չի բարձրաձայնում դա: Մյուս կողմից, սակայն, ուշագրավ է, որ հասարակությունն էլ նրան այլ կերպ չի պատկերացնում, քան նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելը: Դա իհարկե կապված է այն բանի հետ, որ հանրությունը չի պատկերացնում, թե Սերժ Սարգսյանը կհամաձայնի հեռանալ իշխանությունից: Ու քանի որ մեծամասնությունը, կամ մի գերակշիռ մաս համոզված է, որ նա չի հեռանա իշխանությունից, առաջանում է համոզում, որ նա կդառնա վարչապետ, որովհետև իշխանությունն ասոցացվում է վարչապետի պաշտոնի հետ: Դե յուրե, իհարկե, այդպես է, սակայն Հայաստանում իշխանությունը դե յուրե կառուցվածքից բացի, ունի դե ֆակտո կառուցվածք, որտեղ ամենևին նույնական չեն զբաղեցրած պետական պաշտոնն ու իշխող համակարգում ունեցած ազդեցությունը: Օրինակ, Հայաստանի կառավարությունում շատ է եղել ժամանակահատված, երբ պաշտպանության նախարարն իր քաղաքական կշռով դե ֆակտո ավելին է եղել, քան վարչապետը:

Այդ իմաստով, առավել ևս այժմ, երբ Սահմանադրության փոփոխությունից հետո պաշտպանության նախարարը, օրինակ, ստացել է քաղաքական կշռով վարչապետին եթե ոչ հավասարվելու, ապա զգալիորեն մոտենալու և դե ֆակտո հակակշիռ լինելու հնարավորություն, արդյո՞ք հնարավոր է միարժեք պնդել, որ 2018 թվականի ապրիլից հետո կառավարման խորհրդարանական մոդելի լիարժեք գործունեության պարագայում իշխանությունը դե ֆակտո նույնականացվում է վարչապետի հետ: Ըստ երևույթին ոչ, հատկապես հաշվի առնելով և այն, որ վերջին օրերին բավական ինտենսիվ կերպով քայլեր կատարվեցին պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի ամրապնդման ուղղությամբ: Պաշտոնից հեռացվեց բանակի թերևս ամենաօդիոզ կերպարներից մեկը, իսկ գուցե նույնիսկ մասշտաբային առումով վերջինը՝ Հայկազ Բաղմանյանը, ընդ որում հեռացվեց Վիգեն Սարգսյանի հորդորով՝ ցուցադրական հորդորով: Հետո ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հավատարմության փաստացի երդում տվեց, ընդ որում՝ բանակի անունից:

Հազիվ թե այդ քայլերը տեղի ունենային, եթե Սերժ Սարգսյանը չունենար Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնում որոշակի երկարաժամկետ ներկայությամբ դիտարկելու պատկերացում: Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի մասով ունի այդ պատկերացումը և կատարում է քայլեր՝ վարչապետին ռազմա-քաղաքական իմաստով հակակշռող պաշտոնում իր համար վստահելի անձին ամրացնելու ուղղությամբ, հուշում է, որ Սերժ Սարգսյանի հնարավոր պատկերացումները կամ սցենարները բազմազան են և, մեղմ ասած, ոչ բոլորն են, որ ավարտվում են վարչապետի պաշտոն տեղափոխվելով: Առավել ևս, որ Վիգեն Սարգսյանի մասով ակնառու է մի բան, որ նրա ամրապնդման ուղղությամբ քայլերը իրենց տրամաբանությամբ, գոնե առայժմ, ենթադրում են, որ պաշտպանության նախարարը ամենևին զուտ պահեստային տարբերակ չէ, որ դիտարկում է Սերժ Սարգսյանը:

Դա, անշուշտ, նույն կերպ չի նշանակում նաև վարչապետական հավակնության բացառում, սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարման մոդելի անցմամբ թերևս լուծել է հենց դե յուրե իշխանության չմնալու, ոչ թե մնալու հարցը: Բանն այն է, որ նա դե յուրե իշխանություն չունենալու դեպքում հետնախագահական առավել ազդեցիկ կարգավիճակ կունենա հենց ներկայիս մոդելի, քան նախկին նախագահական կամ կիսանախագահական մոդելի պայմաններում: Որովհետև ներկայումս իշխանության բազմաբևեռ, հակակշիռներով համակարգը բուն իշխանությունը տեղափոխում է Մելիք-Ադամյան: Այստեղ է, որ Սարգսյանի դիրքը երաշխավորված է 2018-ի ապրիլից հետո: Հարցն այն է, թե ինչքան ժամանակով, մինչև երբ: Դա կախված է իհարկե մի շարք հանգամանքներից՝ թե՛ կուսակցության ներսում, թե՛ քաղաքական դաշտում և արտաքին հարթությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում