ԱՄՆ բանակն անցնում է հեռանկարային բանակի կերպարի ձևավորմանը։ Այն հանդերձված կլինի մարտավարության և հետախուզության համար ավտոնոմ միջոցներով, հայտնում է Defence Blog-ը։

ԱՄՆ ՊՆ Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչության աջակցությամբ կստեղծվի և կարտադրվի զրահատեխնիկա, որը կրակային հզորությամբ նման կլինի տանկերին և զրահամեքենաներին, որոնք արդեն առկա են ցամաքային զորքերի սպառազինությունում։
Կադրերի նախապատրաստման և ռազմական դոկտրինի յուրացման հրամանատարությունն իր առանձնահատուկ վերահսկողության տակ կվերցնի կառավարման համակարգերը և ռոբոտներին մարտական գործողությունների վարժեցնելու գործընթացը։





































