Չնայած այն բանին, որ Եվա Լոնգորիան ու Էդուարդո Կրուսը բազմիցս հայտարարել են իրենց բաժանման մասին, ճակատագիրը միևնույն է՝ միացնում է այս երիտասարդներին՝ գրում է viva.ua-ն:
Շաբաթ օրը զույգին նկատել են Նյու Յորքի ռեստորաններից մեկից դուրս գալիս. սիրահարները միմյանց ձեռք են բռնել ու համբուրվել:
Այդ օրը զույգին նկատել են մի քանի պապարացիներ, որոնք պնդում են, որ Եվան ու Էդուարդոն ամբողջ ժամանակ ժպտացել են, կատակել ու կարծես կրկին սիրահարներ լինեին:
Ականատեսների վկայությամբ՝ Եվան և Էդուարդոն իրենց այնպես էին պահում, կարծես շուրջը, բացի իրենցից, ոչինչ գոյություն չուներ: Երկուսն էլ ունեցել են հրաշալի տրամադրություն ու անդադար ժպտացել են: