Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Բաղմանյանի և առաջիկայում սպասվող պաշտոնանկությունները Սերժ Սարգսյանի PR-ի համար են

«Բոլոր կադրային փոփոխությունները, որոնք կատարվում են ընտրական փուլերից առաջ, հստակ ունեն քաղաքական նշանակություն։ 2018-ի գարնանը համապետական ընտրություն չի լինելու, բայց ամեն դեպքում ընտրություն է լինելու, և հիմա բոլոր փոփոխությունները այդ տրամաբանության մեջ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությանը։

Քաղաքագետի խոսքով՝ այս փոփոխությունները ցույց են տալիս, որ ձևավորվում է այն հիմնական իշխող քաղաքական թիմը արդեն իսկ այսօր իշխող քաղաքական վերնախավի շրջանակներում։ «Վերջին փոփոխությունները տեղավորվում են հենց այդ շրջանակում։ Սերժ Սարգսյանը և իր թիմը փորձում են քայլեր անել, ինչ-որ տեղ պոպուլիստական քայլեր անել, որոշ կոռուպցիոն տարրերի հեռացնելով՝ հանրության մեջ վստահություն են առաջացնում։ Ինչ-որ տեղ նաև փորձում են ավելի հավատարիմ թիմ ձևավորել, որոնք իրենց բացասական վարքով քիչ են հայտնի հանրությանը և կարող են իրենց ունակությունները ծառայեցնել նոր քաղաքական թիմի ամրապնդմանը»,- ասաց Վարդանայնը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ մինչև 2018-ի գարուն մենք ականատես ենք լինելու կոսմետիկ բարեփոխումների։ «Ներկայիս իշխող քաղաքական թիմի գործունեության ամբողջ տրամաբանությունը այն է, որ ամրապնդեն իրենց սեփական դիրքերը, ցույց տան, որ իրենք գնում են բարեփոխումների ճանապարհով, Եվրոպայից ռեսուրսներ ներգրավեն՝ փորձելով չփչացնել հարաբերությունները նաև Կրեմլի հետ»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ վերջին պաշտոնանկությունները, նաև առաջիկայում սպասվող փոփոխությունները Սերժ Սարգսյանի PR-ի համար են, որպեսզի 2018-ի գարնանը նա հանդես գա բարձր վարկանիշով, բացի այդ, նա ցանկանում է թիմ ձևավորել լոյալ մարդկանցով, որոնց կառավարելն ավելի հեշտ կլինի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում