ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսնալուծությունից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը։ Դաշնակահարուհի Վիտալինան իր օգնական Էլինա Մազուրի հետ այցելել է «Գելիկոն-օպերա» թատրոն։
Իր 39-ամյակի օրը Վիտալինան այցելել է Չայկովսկու «Պիկ թագուհին» օպերայի պրեմիերային։ Թատրոն այցելության համար Ջիգարխանյանի նախկին տիկինն ընտրել էր բաց վարդագույն զգեստ։ Հյուրերը ճանաչել են նրան, մոտեցել են, աջակցություն հայտնել և համատեղ լուսանկարվել։
Դաշնակահարուհու խոսքով՝ ինքը 3.5 ժամով մոռացել է իր տառապանքները։ «Այդ երեկո ես ևս մեկ անգամ հասկացա, որ երաժշտությունն ունակ է բուժելու նույնիսկ ամենավիրավոր հոգին»,-ասել է Վիտալինան։