Saturday, 04 07 2026
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա

Մարգարյան-Բաբլոյան բիզնես նախագծի շահառուները

Երեկ Հայաստանի խորհրդարանը ընդունեց 2018թ. Հայաստանի բյուջեն: Բյուջեի ընդունմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական պատգամավորները, դեմ՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը: Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման և ընդունման ժամանակ տեղի ունեցավ հիրավի ցնցող իրադարձություն, մի բան, ինչպիսին տեղի չէր ունեցել անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում, բոլոր տարիների բյուջեների ընդունման ժամանակ: Կառավարությունը որոշել էր ընդառաջել մի առանձին վերցված պատգամավորի միանգամից երեք առաջարկությունները: Բայց հարցը միայն այն չէ, որ կառավարությունը որոշել է ընդունել այդ պատգամավորի բոլոր առաջարկները, հարցն այդ առաջարկների ընդհանուր գումարն է՝ 2 մլրդ 38 մլն դրամ: Այս գումարի չափը պատկերացնելու համար ասենք միայն, որ այն ավելին է, քան ամբողջ Հայաստանի գիտությանը հատկացված գումարը, ավելի պատկերավոր ասած՝ Հայաստանի բյուջեի 1․5 տոկոսը: Որտե՞ղ է կառավարության առատաձեռնության գաղտնիքը, ո՞վ է այդ 2 միլիարդի հասցեատերը, ո՞ւմ են իրականում բաժին հասնելու այդ փողերը:

Բյուջեի ընդունման ընթացակարգն այնպիսին է, որ սկզբում կառավարությունը այն ներկայացնում է խորհրդարան, այն քննարկվում է, հետո խմբակցությունները և առանձին պատգամավորները ներկայացնում են իրենց առաջարկությունները, կառավարությունը որոշում է՝ դրանցից որ մեկը ընդունել և որը մերժել, որից հետո տեղի է ունենում քվեարկություն: Այս տարի պատգամավորները ներկայացրել էին 111 առաջարկություն, որոնց ճնշող մեծամասնությունը կառավարությունը ֆինանսների բացակայության պատճառով մերժել է: Սովորաբար միշտ էլ այդպես է եղել: Բայց մի պատգամավորի առաջարկության նկատմամբ կառավարությունը չափազանց առատաձեռն է գտնվել: Խոսքը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանի մասին է: Մարգարյանը ներկայացրել է միանգամից երեք առաջարկ և երեքն էլ կառավարությունը բավարարել է, բավարարել է լիուլի:

Հիմա տեսնենք, թե ինչ է կառավարությանը առաջարկել տիկին Մարգարյանը: Առաջինը վերաբերում է «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին բյուջեով նախատեսված գումարին ևս 150 մլն դրամ ավելացնելուն, որից 70-ը «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայության» ծրագրին: Կառավարությունը ամբողջովին ընդունել է Մարգարյանի առաջարկը և հատկացրել է 150 մլն դրամը, միայն մի վերապահումով, որ Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծրագրին հատկացվել է 50 մլն, իսկ «Ստոմատոլոգիական բժշկական օգնության» ծառայությանը 100 մլն: Կարևորը փողի չափն է, իսկ թե որը որտեղ, անյքան էլ կարևոր չի, որովհետև բոլորս էլ գիտենք, որ անվճար ստոմատոլոգիական ծառայություն ոչ երեխաների, ո՛չ մեծահասակների համար ոչ եղել է, ոչ էլ կլինի ընդհանրապես: Մի բան էլ. Մարինա Մարգարյանը մասնագիտությամբ ստոմատոլոգ է, և ունի ստոմատոլոգիական կլինիկա: Բայց մենք չենք պնդում, որ այս ծրագրերը իրականացվելու են նրան պատկանող կլինիկայում, կամ նա անձնական որևէ շահագրգռվածություն ունի այս ծրագրի իրականացումից: Հավատացեք, որ ամեն ինչ արվում է հանուն մեր երեխաների, ապագա սերունդների: Ոչինչ, որ որևէ երեխա դրա մասին չի իմանա:

Մարինա Մարգարյանի հաջորդ առաջարկը վերաբերում «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար հավելյալ 1 մլրդ դրամ հատկացնելուն: Կառավարությունը այստեղ մի փոքր ժլատ է գտվել տիկին Մարգարյանի հանդեպ, և որոշել է գումարի չափը ավելացնել ոչ թե 1միլիարդով, այլ ընդամենը 328 մլն 604 հազար դրամով: Ինչպիսի անտարբերություն հայ երեխաների առողջական վիճակի հանդեպ: Իսկ ով է մեր խորհրդարանում մասնագիտացած մանկական առողջապահությամբ, ում է պատկանում «Արաբկիր» բժշկական միավորումը, և ուր պետք է հոսեն այդ գումարները, մենք չենք կարող ասել: Բայց հրապարակային փաստ է, որ առողջապահությանը հատկացված գումարներից չափազանց գոհ էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրան այնքան էր ոգևորել կառավարության առատաձեռնությունը, որ նա բյուջեի նախագծին վերաբերող հատուկ ելույթ ունեցավ և հատուկ շեշտեց, որ թեև բյուջեի նախագծի նախնական տարբերակում առողջապահությանը հատկացված գումարները պակաս էին նախորդ տարվա հատկացումից, բայց հետագա քննարկման արդյունքում կառավարությունը ավելացրեց այդ գումարը, և հատկացումները հավասարվեցին նախորդ տարվա գումարին: Իսկապես բարի սիրտ ու անշահախնդիր բնավորություն ունի ԱԺ նախագահ Բաբլոյանը, նրան միայն թողնես մեր երեխաների առողջության մասին մտածի ու ուրախանա բյուջեով, այդ նպատակներով հատկացումների ավելացումից: Իսկապես ոսկե մարդ:

Բայց Մարինա Մարգարյանի մյուս առաջարկը և կառավարության վերաբերմունքը դրան, գերազանցում է բոլոր սպասելիքները: Մարգարյանը առաջարկել է «Ամբուլատոր պոլիկլինիկական օգնության ծառայություններ» ծրագրի համար հավելյալ տրամադրել ևս 1 մլրդ: Մարգարյանը միլիարդից պակաս չի պահանջում, միայն ստոմատոլոգիայի դեպքում է խիստ համեստ: Բայց կառավարությունը որոշել է ոչ միայն բավարարել Մարգարյանի առաջարկը, այլ դեռ մի բան էլ ավելի: Կառավարությունը որոշել է հիշյալ նպատակի համար հատկացնել 1 մլրդ 560 մլն 341 հազար դրամ: Չեք հավատում, նայեք կառավարության ներկայացրած համապատասխան փաստաթուղթը: Հետո էլ ասում են, որ կառավարությունը ժլատ է, բոլոր առաջարկներին պատասխանում է, թե փող չկա, մի ուրիշ անգամ, երբ հնարավորություն կլինի: Երբ հարցը վերաբերում է առողջապահությանը, կառավարությունը միշտ էլ պատրաստակամ է: Թե այս միլիարդուկեսը ում է բաժին հասնելու, դժվար է ասել, սա չափազանց մեծ գումար է, ու դրա տիրոջը խորհրդարանից դուրս պետք է փնտրել:

Բայց զավեշտալին այն է, որ Մարինա Մարգարյանը դեմ է քվեարկել բյուջեի ընդունմանը, թեկուզ իր երեք առաջարկներն էլ ընդունվել են, ու դրանց համար բյուջեով ավելի շատ գումար է հատկացվել, քան ՀՀԿ-ի բոլոր պատգամավորների առաջարկների համար միասին վերցված: «Ծառուկյան» դաշինքը դեմ է բյուջեին, ուրեմն ինքն էլ պետք է դեմ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում