Երեկ երգչուհի Ռիհաննան լուսանկար է հրապարակել, որը քննարկումների նոր ալիք է առաջացրել, գրում է ELLE-ն:
Երգչուհու աջ ձեռքին երկրպագուներն ադամանդով մատանի են նկատել: Այլ զարդեր Ռիհաննան չի կրել, այդ պատճառով հետևորդները ենթադրել են, որ մատանին ոչ թե կերպարի մաս է, այլ Ռիհաննայի սիրելիի՝ Հասան Ջամիլի նվերը:

Ներքին աղբյուրները հաստատել են, որ բիզնեսմենն առաջարկություն է արել երգչուհուն, սակայն ո՛չ Ռիհաննան, ո՛չ նրա ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

Ռիհաննան և Հասան Ջամիլը
Հիշեցնենք՝ զույգին առաջին անգամ միասին տեսել են այս ամառ՝ սիրահարները հանգստացել են մասնավոր հանգստավայրում: Դրանից հետո նրանք հաճախ չեն երևացել միասին՝ նախընտրելով չմեկնաբանել հարաբերությունները:





































