Ամառային ժամանակից ձմեռայինին անցում կատարող մի շարք երկրների օգտատերեր գանգատվել են, որ iOS 7 օպերացիոն համակարգով սարքերում ժամանակի փոխումից հետո խափանում է նկատվել «Օրացույց» հավելվածի աշխատանքում: Այս մասին հայտնում է AppleInsider-ը:
Apple կորպորացիան դեռևս չի մեկնաբանել սխալը:
Նշենք, որ iOS հարթակով սարքերը ձմեռային ժամանակի են անցնում ավտոմատ կերպով, եթե նման անհրաժեշտություն կա: