Ինչպես մյուս սոցցանցերը, Instagram-ը նույնպես ամփոփում է տարվա արդյունքները և հայտարարել է 2017 թվականի ամենահանրահայտ գրառումը։ Այն եղել է Բեյոնսեի փետրվարյան գրառումը երկվորյակների սպասելու մասին։
Հղիության մասին հայտարարությունը, որը Բեյոնսեն ուղեկցել է համապատասխան լուսանկարով, հավաքել է ավելի քան 11 մլն լայք՝ դառնալով 2017 թվականի արդունքներով ամենահանրահայտ գրառումն Instagram-ում։
Երկրորդ տեղում Քրիշտիանու Ռոնալդուի հրապարակումն է ծննդատնից։ Նա հերթական անգամ հայր է դարձել։ Նրա ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսն աղջիկ է լույս աշխարհ բերել, ում անվանել են Ալանա Մարտինա։
Հանրահայտ գրառումների եռյակը եզրափակում է Սելենա Գոմեսի հայտարարությունը երիկամի փոխպատվաստման վիրահատություն տանելու մասին։
https://www.instagram.com/p/BP-rXUGBPJa/









































