Պաղեստինյան ՖԱԹՀ շարժման ղեկավարներից մեկը՝ Յասիր Աբու Սիդոն, RIA Novosti-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ շարժումը դեմ է հանդես գալիս այն բանին, որպեսզի ԱՄՆ-ը շարունակի իր միջնորդական աշխատանքը պաղեստինյան հարցում։
Սիդոն նշել է, որ ԱՄՆ-ը փորձել է միջնորդի դեր խաղալ Պաղեստինի և Իսրայելի միջև, սակայն, նրա խոսքով՝ նրանք օբյեկտիվ չեն եղել, դա լիարժեք կերպով բացահայտվել է չորեքշաբթի։

«Մենք դեմ ենք այն բանին, որպեսզի Ամերիկան շարունակի իր միջնորդական աշխատանքը պաղեստինյան հարցում»,-հայտնել է նա։
Թրամփը չորեքշաբթի հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին։










































