Եվրահանձնաժողովը որոշում կընդունի Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի դեմ ԵՄ դատարանում բողոքներ ներկայացնելու մասին՝ քվոտաներով Հունաստանից և Իտալիայից փախստականների ընդունման մասին 2015 թվականի որոշումը չկատարելու համար։ Այս մասին հայտնում է EUobserver-ը։
Պարբերականի տվյալներով՝ Եվրահանձնաժողովը որոշում կընդունի հինգշաբթի։
Վերոնշյալ երեք երկրները ԵՄ քվոտայով չեն ընդունել ոչ մի փախստականի։










































