Իսրայելի նախագահ Ռովեն Ռիվլինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմի հարցով անվանել է լավագույն նվերը հրեական պետության 70-ամյակին ընդառաջ։
«Չկա ավելի համապատասխան և գեղեցիկ նվեր Իսրայել պետության անկախության 70-ամյակի նախաշեմին»,-ասվում է հրեական պետության ղեկավարի հայտարարությունում։

Իսրայելցիները հոբելյանը կտոնեն հաջորդ տարվա գարնանը։ Այս տարի երկիրը տոնել է 1967 թվականի պատերազմի արդյունքում իսրայելական վերահսկողության ներքո Երուսաղեմի միավորման 50-ամյակը։
«Հազարավոր տարիներ հրեա ժողովուրդը նայել է Երուսաղեմին, աղոթել և երազել քաղաքի մասին»,-ասել է Ռիվլինը։
Նա նաև վիճարկել է Թրամփի որոշումից հիասթափված պաղեստինցիների հայտարարությունը մերձավորարևելյան խաղաղ գործընթացվի փլուզման և դրանում ամերիկյան միջնորդության ավարտի մասին։










































