Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Պայքարում ենք գաղութացումը վերացնելու համար՝ չբացառելով այլընտրանքն ու զենքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի  նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը։

-Պարոն Բաղդասարյան, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները պարբերաբար հանդիպում և քննարկումներ են անցկացնում, առաջիկա գործողությունների առումով արդեն կա՞ որոշակիություն։

-Ընդհանուր պատկերով, այո՛, կա, բայց դեռ լրացման փուլում է։ Հիմա և՛ հանրությունը, և՛ քաղաքական դաշտը շատ տարաբաժանված է, կա փոխադարձ անվստահության խոր մթնոլորտ, անհուսություն, և մենք փորձում ենք տարբեր մարդկանց միավորել ու  ճակատ-շարժումային ինչ-որ բանի հանգել։ Երբ խմբով ինչ-որ բան ենք քննարկում, մենք դա չենք համարում վերջնարդյունք։ Վերջնարդյունք կլինի այն ժամանակ, երբ առավելագույն պոտենցիալ ունեցող մարդկանց լսելով, ունենանք գործողությունների ծրագիր, ճանապարհային քարտեզ։ Մենք համոզված ենք, որ միայն դա ճանապարհ կլինի անհույս մարդկանց այդ պրոցեսում ներգրավվելու համար։ Անընդհատ հանդիպումներ ենք ունենում, կա որոշակի մասսա, որ միշտ է հավաքվում, կան մարդիկ, որ գալիս-գնում են։ Մինչև Նոր տարի նախատեսել ենք, որ այդ եկող-գնացողներն էլ հավաքվեն։

-Ի՞նչ գործառույթ  են կատարում եկող-գնացողները։

-Ծանոթանում են այն գաղափարներին, որ մենք ենք առաջ քաշում, իրենք են գաղափարներ առաջ քաշում։ Մարդիկ կան՝ ասում են՝ եթե այս մի կետը չեղավ, չենք միանա, մենք էլ փորձում ենք համոզել, որ այնպիսի կետեր ենք գրում, որ միավորի համընդհանուրին։

-«Սասնա ծռեր»-ից Վարուժան Ավետիսյանը զենքերը վայր դնելու օրը հայտարարեց, որ քայլն այժմ ժողովրդինն է։ Հիմա ընթանում է իրենց դատավարությունը, բայց մենք իրենց աջակցող ժողովուրդ անգամ դատարաններում չենք տեսնում, էլ չեմ խոսում փողոցի մասին։ Ի՞նչն է պատճառը, ըստ Ձեզ։

Սա խոսում է մի բանի մասին՝ համակարգն այնքան է խորացել, որ եթե քայլերը հաղթանակի չեն տանում, մնացած քայլերը մարդկանց չեն միավորում։ Մարդիկ այդ դատավարությունների մեջ չեն տեսնում ինչ-որ բան փոխելու հեռանկար, գնում են նրանք, ովքեր ուզում են աջակցել «Սասնա ծռեր»-ին կամ այլ դատվողներին,  բայց բոլորն էլ հասկանում են, որ դատավորի վճիռը կախված չէ դրանից։ Դատավորն ինքը չի որոշում, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դատական վճիռը գրվում է նախագահականում, հաստատվում Սերժ Սարգսյանի կողմից։ Դատարանի դիմաց կանգնած հարյուր հոգին վճիռ վերանայելու գործոն չեն կարող լինել։ Եթե լուրջ ճնշում չլինի՝ դատավարությունը կընթանա ըստ նախապես գրված սցենարի։

-Քանի՞ մարդ էր հավաքված Խորենացի փողոցում, երբ «Սասնա ծռեր»-ը դեռ ՊՊԾ գնդի ներսում էին։ Արդյո՞ք այդքան մարդ, եթե ողջունում էր զենքով պայքարի մեթոդը, հիմա չպետք է  լիներ  դատարանի դիմաց։

Ինձ համար ցուցանիշ է․ մեկ անգամ, երբ հեռախոսով երթի վերջին շարքերից զանգեցին ասացին, որ ուզում են գնան նախագահական, ու հարցրեցին՝ որտե՞ղ է երթի սկզիբը։ Այդ ժամանակ սկիզբը  կառավարության դիմաց էր, իսկ պոչը դեռ Ազատության հրապարակում։ Տարբեր գնահատականներով՝ խոսքը մոտ 20 հազար մարդու մասին էր, բայց նրանք եկել էին ոչ թե որովհետև կողմ էին զենքով պայքարի մեթոդին, այլ գիտակցում էին, որ զենքից բացի, այլ ելք չկա։ Ի վերջո, բոլորը գիտեն, որ այլ ելք չկա, բայց բոլորը չէ, որ գնում են զենքով պայքարի։ Զենքի պայքարի գնացել են «Սասնա ծռեր»-ը, իսկ նրանք ովքեր եկել էին  աջակցելու՝ ասելով, որ դա էլ է ելք, դուք արել եք այն, ինչ մենք ուզում ենք, բայց ինչ-ինչ պատճառներով չենք արել։ Սոցցանցերը ուսումնասիրելով, գալիս եմ հստակ հետևության՝ զինված պայքարին կողմ են շատ շատերը, որովհետև այլ ելք չեն տեսնում, իսկ դեմ են նրանք, ովքեր  կամ իշխանության մեջ  են, կամ իշխանությունից փայ ունեն, կամ էլ  այդ պատվերների շրջանակում են ապրում։ Հիմա «Հանուն Հայաստան պետության» ճակատն այլ ճանապարհ է առաջարկում։

-Այսինքն՝ զենքին այլընտրա՞նք եք առաջարկում։

-Ոչ թե այլըտրանք…

-Բացառո՞ւմ եք զենքով պայքարը։

-Մենք չենք նայում ոչ այլընտրանքին, ոչ բացառելուն։ Տանում ենք պայքար այս գաղութացումը վերացնելու ուղղությամբ։

-Որը չի՞ ենթադրում զենքով պայքար։

-Շատ միամիտ մարդիկ են ենթադրում կամ չեն ենթադրում։ Ես 88 թվականի փորձն ունեմ, այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող է դուրս գալ Սովետական միության դեմ պայքարի, հետո դա վերածվեց զինված պայքարի, «Կոլցո» օպերացիա, ռուսական զորք և այլն։ Դա սովետական իշխանության դեմ զինված պայքար էր, իշխանությունը զենք կիրառեց, ժողովուրդը զենքով պատասխանեց։

Մարդը պետք է մի բան մտածի՝ եթե դու իշխանություն ես, ու ով հասնում է՝ ուզում է  զենքով քո հարցերը լուծել, ուրեմն ինչ-որ բան քո մեջ այն չէ։ Այսօր դեմն առնում ես, մի օր էլ մեկի դեմը չես կարող առնել, իսկ մենք ինչքան էլ դատապարտենք զինված պայքարը, դրա կողմնակիցները թքած ունեն մեզ վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում