Շվեդիայի իշխանությունները ստուգում են անցկացրել ներգաղթյալների շրջանում, որոնց ավելի վաղ փախստականի կարգավիճակ էր տրվել։ Ինչպես հայտնում է BBC-ն, հետազոտության ընթացքում պարզվել է, որ նրանց ¾-ը, ովքեր նախկինում ներկայացել են որպես երեխա, մեծ են 18 տարեկանից։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ստուգումը վերաբերվել է մոտ 8000 փախստականի, որոնց նկատմամբ շվեդական իշխանությունների մոտ առաջացել են տարբեր հարցեր։ Նրանցից 6600-ը մեծ են եղել 18 տարեկանից, չնայած բազաներում նշվել են որպես անչափահասներ։
Իրական տարիքը պարզվել է բուժհետազոտության օգնությամբ, մասնավորապես ատամների ռենտգենավորմամբ կամ ծնկի հոդերի վիճակի ստուգմամբ։









































