Չինական Alibaba ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեք Ման Համացանցի կառավարման հարցերով 4-րդ համաշխարհային կոնֆերանսում հայտարարել է, որ մարդկությունը 30 տարի անց թվային ժամանակաշրջան կմտնի նոր դժվարություններով և հնարավորություններով: Այս մասին հայտնում է Kommersant-ը:

«Առաջիկա 30 տարում ամեն ինչ նորից կնշանավորվի զրոյական նիշով, սակայն այդ «զրոն» կնշանակի, որ ոչ մի մարդ չի կարողանա առօրյայում դիմանալ առանց ցանցային տիրույթի»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ կձևավորվի միասնական միություն ընդհանուր ճակատագրով, որում բոլոր դժվարությունները պետք կլինի միասնաբար հաղթահարել: Alibaba-ի հիմնադիրը նաև հայտարարել է, որ առաջիկա 30 տարում թվային գործոնը հիմնարար արտադրողական ռեսուրս կդառնա, համապատասխանաբար համացանցը կվերածվի արտադրական ուժի:






































