Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Մայր Աթոռում սկսվել է «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը

 

Դեկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան սրահում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, իր աշխատանքն է սկսել «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ս. Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գահակալության 1300-ամյակին նվիրված գիտաժողովը կազմակերպվել է Գուգարաց թեմի, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ:

Գիտաժողովը սկսվել Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես են եկել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:

Այնուհետև ներկաներին իր պատգամն ու օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ողջունելով ամենքին երանելի Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետին նվիրված գիտաժողովի գումարման առիթով: Նորին Սրբությունն ընդգծել է, որ գիտաժողովը ևս մեկ առիթ է գնահատելու Հովհաննես Օձնեցի սուրբ Հայրապետի վաստակը մեր Եկեղեցու և ժողովրդի պատմության մեջ, արժևորելու նրա հարուստ ժառանգությունը, քրիստոնեական հավատքի անաղարտության պահպանման համար նրա կողմից ներդրված նվիրական ջանքերը և իր ժողովրդին անկորուստ պահպանելու խնամքն ու հոգածությունը: Վեհափառ Հայրապետը սա նաև բազմաշնորհ Հայրապետի եկեղեցանվեր ու հայրենանվեր ոգով նորոգվելու առիթ է անվանել:

«Մեր ժողովուրդը սրբացրել է Հովհաննես Օձնեցի Կաթողիկոսին և իր երևելի հովվապետին մեծարել «Իմաստասեր» անվամբ։ Իմացության և գիտության հանդեպ սերը, ինչպես նաև առաքինությամբ և հոգևոր սխրանքներով լեցուն կյանքը լավագույնս նկարագրում են նրա կերպարը։ Նրա անձի մեջ ի մի են եկել քաջիմաց աստվածաբանի, շնորհաշատ քարոզչի ու հռետորի, խոհեմ առաջնորդի ու դիվանագետի հատկանիշները։ Նա հիշվում է որպես «երկրորդ Ոսկեբերան», Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի գործը շարունակող մեծ իմաստասեր և նոր առաքյալ:

Երանաշնորհ Հայրապետը մեծ բարենորոգիչ էր: Մեր Եկեղեցու փառավոր էջերից է նրա ընդամենը տասնամյա գահակալությունը, որի ողջ ընթացքում Հովհաննես Օձնեցին հետևողական պայքար մղեց Հայաստանում քրիստոնեության անաղարտ պահպանման, մեր Եկեղեցու դավանանքն ու ծեսը տեսականորեն հիմնավորելու և այդ ծիրում մեր Եկեղեցու քրիստոսաբանական նկարագիրն ամբողջացնելու համար: Իր Ճառերով, ծիսական կանոններով և դրանց մեկնաբանությամբ, Կանոնագրքի կազմումով, անգամ անզուգական շարականներով ու հոգևոր երգերով, որ կրում են նրա աստվածաբանական մտքի դրոշմը և հավատքի երկնաթռիչ շունչը, Հովհաննես Օձնեցի Հայրապետը, ամենայն իրավամբ, համարվում է մեր ուղղափառ հավատքի հիմնասյուներից մեկը։

Հայկական պետականության բացակայության պայմաններում Հովհան Օձնեցին նաև խոհուն և քաջ առաջնորդ եղավ: Իր իմաստությամբ ու հոգևոր նկարագրով նա կարողացավ շահել արաբ խալիֆի վստահությունը և մեծ պատերազմներով լի ժամանակում իր ժողովրդին հեռու պահել նոր փորձություններից ու համախմբել մեր Եկեղեցու հովանու ներքո: Մեր ժողովրդի ապահովության, նրա հավատքի անսասանության և քրիստոնեական կյանքի ամրության համար մեծ Հայրապետի հոգածությունն ու արդյունավոր ջանքերը առ այսօր հիասքանչ օրինակ են մեզ և հետագա սերունդների համար։ Արդարև, այսօր էլ, երբ օրվա հրամայական է դիմագրավումը զանազան գաղափարախոսությունների, որոնք միտված են մեր Եկեղեցու դավանանքից, ծեսից իր զավակներին հեռացնելուն, ազգային միասնությունը քայքայելուն, Հովհաննես Օձնեցու գործունեությունը վերիմաստավորման և վերարժևորման մի նոր ու կարևոր խորհուրդ է ստանում:

Մեծագործ Հայրապետի 1300-ամյակը հրավեր է վառ պահելու նրա սուրբ հիշատակը և ավելի վառ` այն սերը, որով Հայոց հոգելույս Հայրապետը պայծառ է պահել Հայ Եկեղեցու լույսը և իր կյանքով ավելացրել պայծառությունը հոգևոր մեր տան: Սա է նրա մեծագույն պատգամը, հայրական հորդորն ու խրատը մեզ: Եվ չկա ավելի մեծ գնահատական նրա կյանքին ու գործին, քան մեր հավատարմությունը նրա թողած անգնահատելի ժառանգությանը և առաքելաշավիղ ընթացքին», – ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել գիտաժողովի կազմակերպիչներին և նախանձախնդրությամբ այս գիտաժողովին համախմբված բոլոր մասնակիցներին:

Բարձրյալի օրհնության հայցով Նորին Սրբությունն արդյունավոր ընթացք ու հաջողություններ է մաղթել գիտաժողովի աշխատանքներին:

Հայրապետական ողջույնից հետո սկսվել է գիտաժողովի լիագումար նիստը, որը նախագահեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Նիստին ներկայացվել են Հովհան Օձնեցու ժամանակաշրջանին, կյանքին, գործունեությանը և մատենագրական վաստակին վերաբերող հետևյալ զեկուցումները՝ «Հովհաննես Օձնեցի. «Կանոնագիրք հայոց»-ի սոցիալ-փիլիսոփայական և կառավարչական հիմքերը» (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյան և փ. գ. դ. Վալերի Միրզոյան), «Դամասկոսում Հովհան Օձնեցու կնքած «պայմանագրի» գնահատման հարցի շուրջ» (փ. գ. դ. Սեյրան Զաքարյան) և «ԺԴ տիտղոսների բյուզանդական Կանոնագրքի հայերեն թարգմանությունը և «Կանոնագիրք Հայոց»-ը» (պ. գ. դ. Ազատ Բոզոյան):

Լիագումար նիստից հետո զուգահեռաբար նիստեր են տեղի ունեցել ճեմարանի Կոմիտասյան սրահում և Մատենադարանում:

Գիտաժողովի ավարտին տեղի կունենա նաև ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի «Հայրապետական Աթոռին փառքը» գրքի շնորհանդեսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում