Բրիտանական Great British Cheese Company պանրագործական ընկերությունը սկսել է իտալական Prosecco փրփրուն չոր գինու համով յուրահատուկ պանիր արտադրել: Եվս մեկ յուրահատկություն է ազնվամորի ավելացնելը, ինչը պանրին տալիս է բնորոշ համ և վարդագույն գույն, հայտնում է Kedem-ը:
Պանիրը նաև փաթաթված է վառ կարմիր գույնի մեղրամոմի շերտով, ինչը դրան հաղորդում է լրացուցիչ յուրօրինակություն:









































