Կոստա-Ռիկայի ափերի մոտ շնաձկան հարձակումից զոհվել է ԱՄՆ-ում խոշորագույն ֆինանսական ընկերություններից մեկի տնօրենը: Այս մասին հայտնում է NY Daily News-ը:

Տեղի իշխանությունների տեղեկությամբ՝ WL Ross & Co. LLС ներդրումային ֆիրմայի ավագ տնօրեն Ռոհինա Բհանդարին զոհվել է խաղաղ օվկիանոսում շնաձկան հարձակումից: Մարմինը ճանաչել են կնոջ ընկերները:

49-ամյա կինը դայվինգով է զբաղված եղել 17 սուզորդների խմբի հետ Կոկոս կղզու ազգային պարկի ջրային տարածքում:

Շնաձկան հարձակումից հրահանգիչ էլ է տուժել: Նա փրկվել է, բայց լուրջ վնասվածքներ է ստացել:











































