Ավստրալացի պատգամավորն ամուսնության առաջարկություն է արել իր զուգընկեր Ռայան Բուլգերին հենց խորհրդարանում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Առաջարկությունը հնչել է միասեռական ամուսնությունների օրինականացման հարցով քննարկումների ժամանակ:

Պատգամավոր Թիմ Ուիլսոնն առաջիններից մեկն է խոսք վերցրել քննարկման ժամանակ: Իր խոսքում իր զուգընկերոջը հարցրել է. «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Ուիլսոնի ընտրյալը, ով նստած է եղել դահլիճում, պատասխանել է «Այո»:

Միասեռական ամուսնոթյունների մասն օրինագիծը հաջող քննարկում է անցել Սենատում: Հիմա հերթը խորհրդարանինն է: Նոյեմբերին այդ հարցը հանրաքվեի են դրել: Ավստրալացիների մեծ մասը «կողմ» է քվեարկել:







































