Մանհեթենում 27 մլն դոլարով վաճառվում է Ջենիֆեր Լոպեսի երկհարկանի պենտհաուսը, որտեղից տեսարան է բացվում դեպի Madison Square Park։

Այն գտնվում է 1924 թվականին կառուցված շենքի 5-րդ և 6-րդ հարկերում, ունի սեփական վերելակ։ Տունն ունի 4 ննջասենյակ, 6 սանհանգույց և 4 մեծ պատշգամբ։ Երգչուհին այն ձեռք էր բերել 2014 թվականին, 22 մլն դոլարով։
Դուպլեքսի մակերեսը կազմում է 580 քառակուսի մետր։

Ներկայում Լոպեսն ու նրա նոր բոյֆրենդ Ալեքս Ռոդրիգեսը նոր, ավելի ընդարձակ կացարան են փնտրում Մանհեթենում, որտեղ կկարողանան տեղափոխվել իրենց երեխաների հետ։ Ալեքսն անշարժ գույք ունի Մայամիում, Լոպեսը մի քանի շքեղ տներ ունի Կալիֆորնիայում, սակայն երգչուհին Նյու Յորքում զբաղված է «Կապույտի երանգները» սերիալի հերթական եթերաշրջանի նկարահանումներով և մոտ ժամանակներս կբնակվի Նյու Յորքում։

















































