Thursday, 16 05 2024
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Իշխանական արբիտրաժ՝ Մելիք-Ադամյանում

«Մենք միշտ ունեցել ենք ու ունենալու ենք պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, որը բարձագույն զինվորական է, ու նման դեպքերում հենց նա է որոշումներ կայացնում, իսկ Գլխավոր շտաբի պետը երբեք ժամանակավոր պաշտոնակատար չի լինում»,- հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը՝ ասելով, որ քանի դեռ իրավիճակը չի հասնում ռազմական լարման, պատերազմի հայտարարման փուլի, վարչապետը ըստ էության անելիք չունի հակամարտության, այսպես ասած, ռազմական մասում:

Թովմասյանի այդ հայտարարությունը ըստ էության 2018 թվականի պլանային կամ սցենարային մոտեցումների որոշակի բացահայտում է կամ քողազերծում, կոդազերծում, որի մասին մենք էլ առիթներ ունեցել ենք դիտարկումներ անելու դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ: Թովմասյանի հայտարարությունը հատկանշական է այն պատճառով, որ դրա հեղինակը պարզապես ՀՀԿ ներկայացուցիչ չէ, այլ մարդ, որը անմիջական մասնագիտագաղափարական մասնակցություն է ունեցել կառավարման և իշխանության ձևավորման նոր մոդելի մշակման գործընթացում, ըստ այդմ, այսպես ասած, խորքային պատկերացում ունի դրա քաղաքական նշանակության և ազդեցության վերաբերյալ:

Դրան զուգահեռ՝ խոսքն էլ առնչվում է Ղարաբաղյան հակամարտության, այսպես ասած, ռազմական բաղադրիչին և ըստ այդմ՝ ներքաղաքական, ներիշխանական վիճակի վրա դրա ազդեցությանը, ինչը նշանակում է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի իշխանության համար հիմնարար գործոններից մեկին:

Ամեն ինչ, անշուշտ, փոխկապակցված է՝ քաղաքականը, ռազմականը, քաղաքացիականը, տնտեսականն ու անգամ մշակութայինը, սակայն խնդիրը հենց այն է, թե ինչպես են կապակցվում այդ ամենը՝ բազմաբևե՞ռ համակարգով, թե՞ բրգաձև, այսպես ասած՝ ուղղահայաց: Խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում ներդրվում է փաստորեն կապակցման, այսինքն՝ իշխանական համակարգի ձևավորման բևեռային մոդելը՝ տարբեր բևեռների, կենտրոնների միջոցով: Իսկ դա նշանակում է, որ դրանք փոխադարձաբար զսպում, հակակշռում են միմյանց:

Թովմասյանը փաստացի հայտարարում է, որ Հայաստանի համար կարևորագույն և թերևս ոչ միայն կարևորագույն, այլև ըստ էության թելադրող գործոնի՝ հակամարտության ռազմական բաղադրիչի մասով վարչապետը չունի անելիք, եթե չկա հայտարարված պատերազմ, անելիքը պաշտպանության նախարարինն ու ԶՈՒ ԳՇ պետինն է: Այդպիսով, 2018 թվականի ապրիլից հետո պաշտպանության նախարարի կարգավիճակը դե ֆակտո ստանում է փաստացի առավել առանցքային քաղաքական նշանակություն, քան վարչապետի կարգավիճակը: Իհարկե, այստեղ արդեն հիմնարար գործոն է դառնում այն, թե ովքեր են լինելու այդ կարգավիճակները զբաղեցնող անձինք, և ինչպիսին է լինելու նրանց, այսպես ասած, քաղաքական կշիռը, նաև կշիռը համակարգի ներսում:

Այդ տեսանկյունից, եթե առաջնորդվենք ներկայիս ստատուս քվոյով, այսինքն՝ վարչապետ Կարեն Կարապետյան և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, ապա 2018-ի ապրիլից հետո էլ այդ ստատուս քվոն պահպանվելու դեպքում իշխանությունը փաստացի պահպանվում է ոչ թե կառավարության, այլ ՀՀԿ գործկոմի միջոցով՝ նվազագույնը որպես «իշխանական արբիտրաժ», որը կհանգուցալուծի վարչապետի և պաշտպանության նախարարի «վեճերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում