Իտալիայում հատուկ շների համար հրուշակագործարան է բացվել։ Այդ արտադրանքով չորքոտանի բարեկամների համար հյուրասիրությունը կարժենա 3-15 եվրո։
«Մենք կարծում ենք, որ նրանք սովորական սննդի այլընտրանքի իրավունք ունեն»,-ասել է հրուշակագործարանի սեփականատերը։ Doggye Bakery-ում առաջարկվում են տորթեր, կարկանդակներ, թխվածքաբլիթներ։ Այս մասին հայտնում է hronika.info-ն։
Բացման առաջին օրերին հաստատությունը փաստացի գերբեռնված է եղել, սակայն ժամանակը ցույց կտա, թե շները որքան են սիրում քաղցրավենիք կամ թե որքան են տեղացիները սիրում իրենց ընտանի կենդանիներին։









































