Ամերիկացի գիտնականները տեսանկարահանել են մոլորակի ամենախորջրյա ձկանը, որին անվանել են մարիանյան ծովային լորձաձուկ։
Ինչպես գրում է The Independent-ը, նկարահանումը կատարվել է խաղաղօվկիանոսյան Մարիանյան իջվածքում։ Հոլովակը հրապարակվել է Վաշինգտոնի համալսարանի YouTube-ի ալիքում։ Տեսանյութում մի քանի ձկներ շրջապատել են իրենց հետաքրքրող առարկան։
Գիտնականների տվյալներով՝ ձուկն ապրում է ավելի քան 8 կմ խորության վրա։









































