ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բոլորին կոչ է արել Twitter-ում նոր հաղորդագրություն հրապարակելուց առաջ մտածել: Այս մասին հաղորդում է Bloombergը:
Օբաման ելույթ է ունեցել Hindustan Times Leadership Summit համաժողովում: Նա իր ելույթում շոշափել է շատ հարցեր՝ կապված պետության ներկա ղեկավարի հետ՝ միաժամանակ ոչ մի անգամ չհիշատակելով նրա անունը:
Օբամայի խոսքով՝ իր դուստրերը չեն հասկանում, թե ինչու է նա ուշադրություն դարձնում տրոհման նշաններին և քերականությանը: Օբաման նշել է, որ որոշ թվիթներ մարդկանց տհաճություն են պատճառում:
«Մտածիր, մինչ թվիթները»,- ասել է նախկին նախագահը:
Բացի այդ, նա ուշադրության է արժանացրել Twitter-ում իր բաժանորդների թիվը: «Ես ունեմ 100 մլն բաժանորդ, քան նրանք, ովքեր այն ավելի հաճախ են օգտագործում»,- հավելել է Օբաման՝ ակնարկելով Թրամփին:
Ինչպես նշում է գործակալությունը, Օբաման ունի 97 մլն բաժանորդ, Թրամփը՝ 44 մլն:










































