Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքը հունից հանեց ամբաստանյալ Ներսես Պողոսյանին:
Վերջինս Հովհաննես Պետրոսյանից հետաքրքրվեց. «Հլը ինձ ասա, ոնց եղավ, որ Սմբոյի հետ ձեր գրած ցուցմունքներով սաղ Հայաստան էդ զենքերը ման տվիք, Սմբոն մնաց դուրս, ես տարուկես մնացի բերդում: Ով է քեզ ասել, որ ես զենք եմ տարել Արթուրենց տուն»:
Առաջին հարցը դատարանը հանեց, ինչը դուր չեկավ Պողոսյանին. «Ախր հարգելի դատարան, էս տարուկես իմ համար հանելուկ մնաց, ինչի եմ ես բերդում, էս գեղից եկածը դրսում, դրա ճիշտ ո՞րն է»:








































