Արքայազն Ուիլյամը ներկայումս երկօրյա այցով Ֆինլանդիայում է և հասցրել է ոչ միայն հանդիպել տարբեր պետական գործիչների հետ, այլև կատարել իր 4-ամյա որդու՝ Ջորջի խնդրանքը: Այս մասին գրում է lady.tsn.ua-ն:
Պարզվում է՝ փոքրիկ Ջորջը շատ է սիրում Սուրբ ծնունդը և իր հոր ուղևորության նախօրեին Սանտա Կլաուսին նամակ է գրել: Հայրը որդու նամակն անձամբ փոխանցել է Սանտային:

Նրա հետ զրույցի ընթացքում Ուիլյամը հաստատել է, որ Ջորջն ամբողջ տարի իրեն լավ է պահել, նվերի է արժանի: Փոքրիկ արքայազնը ցանկացել է Սուրբ ծնունդին ոստիկանական մեքենա նվեր ստանալ:












































