Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովների որոշմամբ մեկնարկում են խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերությանը:
ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս լսումները միտված են սկսելու հանրային իրազեկման լայն արշավ. «Համաձայնագիրը, բարեփոխումները կմնան ընդամենը գեղեցիկ փաթեթավորված թուղթ, եթե չլինի բարեփոխումների իրականացման քաղաքական կամք»:
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը հաջողության բանալի է, որ տրված է Հայաստանին. «Իսկ թե որքանով մենք կկարողանանք այդ բանալիով բացել, անցնել խորքային լրջագույն բարեփոխումների, արդեն կախված է մեզանից»:
Ինչպես նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ այս համաձայնագիրը կամրապնդի Հայաստանի անվտանգությունը առավել երկար ժամանակահատվածում. «Ավելի ժողովրդավար և ավելի արդար պետությունը առավել անվտանգ պետությունն է, և այս բարեփոխումները անպայման ուժեղացնելու են մեր երկրի դիմադրողականությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































