Friday, 03 07 2026
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան

Ինչպիսին կլինի եղանակը Հայաստանում` ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում

Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում 2000 մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5…-110C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը, ներկայացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984 թ.) հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն): Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987 թթ., 2002 թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև 14… -150C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -320C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -400C (Պաղակն) 1948 թ.:

Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002 թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանն ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:

Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -320C (Արարատ), ցերեկը -160C, Երևանում` -280C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -270C (1953 թ.):

Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թթ., այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21…+220C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+260C (Շնող, Բագրատաշեն, Կապան):

Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38 մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20 մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25 մմ, նախալեռներում` 30 մմ, լեռնային շրջաններում` 60 մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90 մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003 թթ., երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թթ., երբ հանրապետության հովտային շրջաններում ընդանրապես տեղումներ չեն գրանցվել:

Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հյուսիս արևելյան և հարավ արևելյան տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:
Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վ, պոռթկումները` 23 մ/վ:

Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնուքագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում