Սարի թաղում այսօր սպանություն է տեղի ունեցել, սպանվածը 64 տարեկան էր, տաքսի ավտոմեքենայի վարորդ: Սպանվածի դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:
Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների՝ նա նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, ընդ որում նաև՝ սպանության համար:
Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատեցին նաև քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ անհետաձգելի գործողություններ են կատարվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Սպանվածն առավել հայտնի էր «Կուճի» մականվամբ:










































