Հարավկորեական ռազմածովային ուժերը և առափնյա պահպանությունը Ճապոնական ծովում փրկել են հյուսիսկորեական ձկնորսական նավ, որը շեղվել էր ընթացքից: Նավի անձնակազմի ցանկությամբ այն վերադարձրել են Հյուսիսային Կորեա:
Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Հյուսիսկորեական ձկնորսական նավը, որի շարժիչը սարքին չէր, հայտնաբերվել է հարավկորեական ջրերում և տարվել Կոջին նավահանգիստ: Կիրակի օրը այն առանց վերանորոգման փոխանցվել է հյուսիսկորեական կողմին, քանի որ ձկնորսները չեն ցանկացել մնալ Հարավային Կորեայում»,- նշվում է հայտարարության մեջ:
Նավում եղել է 4 մարդ: