Քաղաքացիական բարձրագույն պաշտոնների համալրման մրցույթներում հրապարակայնության ապահովման համար չպետք է առաջնությունը տալ ներքին մրցույթին, այսինքն՝ պաշտոնների ներքին կարգով, տնավարի համալրմանը։ Այս մասին այսօր ԱԺ-ի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։









































