ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթի ժամանակ, որը նվիրված է եղել երկրում հարկերի նվազեցման մասին օրինագծին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին անվանել է խելագար և փոքր մարդ-հրթիռ։
Իր ելույթում ԱՄՆ առաջնորդը խոսել է այն մասին, որ հանրապետականների հարկային պլանը կարող է դառնալ «հրթիռային վառելիք», որի շնորհիվ տնտեսությունը վեր կթռչի, այնուհետև նա ընդհատել է ելույթը և ասել. «Հմմմ, փոքր մարդ-հրթիռ, նա խելագար է»։
Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 29-ի գիշերը Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր արձակել, որը թռել էր 950 կմ և ընկել Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայից 250 կմ հեռու։









































