Thursday, 02 07 2026
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների

Հայաստանի տնտեսությունը կորցնում է մրցունակությունը

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի և «Ծառուկյան» դաշինքի մի քանի այլ պատգամավորների կողմից ներկայացված նախագիծը, որով նրանք առաջարկում են ավելացված արժեքի հարկից ազատել ապակու արտադրության համար հումք հանդիսացող կվարցի և այլ նյութերի ներմուծումը: Նախագծով առաջարկվում էր նաև նման արտոնություն սահմանել հրակայուն աղյուսի ներմուծման համար, որը օգտագործվում է վառարանների կառուցման և նորոգման համար, որտեղ էլ ձուլման եղանակով պատրաստում են ապակին: Կառավարությունը դրական եզրակացություն էր տվել նյութերի ներմուծմանը, և չէր համաձայնվել հրակայուն աղյուսի ներմուծման համար հարկային արտոնություն սահմանելու առաջարկին, պատճառաբանելով, որ Հայաստանում արտադրվում է հրակայուն աղյուս, և եթե ներմուծվողի համար հարկային արտոնություն սահմանվի, ապա տեղական արտադրողը կհայտնվի ոչ բարենպաստ վիճակում:

Պարզ է, թե ինչու են հատկապես «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ներկայացրել այս առաջարկը. Հայաստանում ապակե տարաների արտադրությամբ զբաղվող ամենամեծ ձեռնարկությունը պատկանում է այդ դաշինքի պատգամավոր Մելիք Մանուկյանին: Մանուկյանը ցանկանում է հասնել հարկային արտոնության սահմանման, որպեսզի իր ձեռնարկության արտադրանքը մրցունակ լինի, կարողանա մրցակցել ներմուծվող արտադրանքի հետ: Սա խորհրդարանական լոբբինգի դասական օրինակ է: Բայց սրանից ողբերգություն չարժի սարքել, ավելի վտանգավոր են այն դեպքերը, երբ լոբբինգ է արվում հօգուտ ներմուծողների, որի արդյունքում տուժում է ներքին արտադրողը, իսկ նման դեպքերը քիչ չեն:

Երեկվա քննարկման ժամանակ հայտնի դարձան այլ հետաքրքիր փաստեր: Մասնավորապես՝ «Ելք» դաշինքի պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, որը նախկինում աշխատել է Արարատի ցեմենտի գործարանի փոխտնօրեն, և այժմ էլ զբաղվում է կրի արտադրությամբ, հայտարարեց, որ Հայաստանում մրցունակ չէ ոչ միայն ապակու, այլ նաև ցեմենտի և կրի արտադրությունը: Արամ Սարգսյանը առաջարկում էր, որ կառավարությունը ԱԱՀ-ից ազատի նաև հրակայուն աղյուսի ներմուծումը, քանի որ այդ աղյուսները օգտագործվում են նաև ցեմենտի արտադրության վառարաններում: «Շամոտային և խրոմմագնեզյալ աղյուսները մենք ներմուծում ենք Ուկրաինայից, Հայաստանում կա շամոտային աղյուսի արտադրություն Ալավերդիում, բայց այդ արտադրությունը չի ապահովում Հայաստանի ներքին պահանջարկը, բացի այդ, որակական առումով զիջում է ուկրաինականին՝ դիմացկուն չէ, շուտ է կոտրվում: Տարբեր գործոններով պայմանավորված Հայաստանում ցեմենտի արտադրությունը դարձել է ոչ մրցունակ, մենք երկու ցեմենտի գործարան ունենք, իսկ ցեմենտ սկսել ենք ներմուծել Իրանից: Հայաստանում կա կրի 6 արտադրամաս, բայց ոսկու գործարանը կիր է ներմուծում Վրաստանից, և առանց որևէ հարկման»,- նիստի ժամանակ հայտարարեց Սարգսյանը:

Նիստից հետո մեզ հետ զրույցում Սարգսյանը հիշեց, որ 90-ականների սկզբին, երբ ինքն Արարատի ցեմենտի գործարանի փոխտնօրենն էր և զբաղվում էր արտաքին տնտեսական կապերով, գործարանը ցեմենտ էր վաճառում ինչպես Իրանին, այնպես էլ Թուրքիային: «Այն ժամանակ մեր արտադրանքը բավական մատչելի էր ու մրցունակ, 1 տոննան մենք վաճառում էինք 55 դոլարով, և այդ գնով վաճառելու դեպքում բավական լուրջ շահույթ էինք ստանում: Համեմատության համար՝ այսօր ցեմենտի մեծածախ գինը 42 հազար դրամ է, մինչդեռ իրանցիները Երևանում ցեմենտը առաջարկում են 30 հազարով»: Ըստ Սարգսյանի՝ սրա պատճառը ոչ միայն հրակայուն աղյուսի և մյուս նյութերի թանկ լինելն է: Ամենահիմնականն այն է, որ Հայաստանը այսօր ունի տարածաշրջանի ամենաթանկ գազը և էլեկտրաէներգիան, և հայ արտադրողներն այլևս չեն կարող մրցել ոչ իրանցիների, և ոչ էլ վրացիների հետ, որտեղ կրի արտադրությունը Ազոտ գործարանի համար կողմնակի արդյունք է:

Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ սա չափազանց տհաճ վիճակ է, և չեն կարող փակել սահմանը և արգելել մրցակցությունը: Մեր տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակից միջանկյալ ելք է գտնվել: Արարատի ցեմենտի գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը ցեմենտի գործարան է կառուցում Մեղրու ազատ տնտեսական գոտում, որպեսզի այն ազատվի հարկումից և ինչ որ կերպ մրցունակ դառնա իրանականի համեմատ: Բայց հասկանալի է, որ սա ևս լուծում չէ: Լուծում կարող է լինել գազի և էլեկտրաէներգիայի էժանացումը, բայց դա մի քիչ անհավանական տարբերակ է: «Գազպրոմ»-ը չի կարող սահմանափակել իր ախորժակ հանուն այնպիսի մի չնչին նպատակի, ինչպիսին Հայաստանի տնտեսության մրցունակության ապահովումն է:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում