Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն, այսօր՝ նոյեմբերի 29-ին, դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ մերժել է լրագրող Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի։ Դատավորն իր խոսքում նշեց, որ հայցը մերժում է անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։
Լրագրողը դիմել էր դատարան` խնդրելով որպեսզի պարտավորեցնի պատասխանողին ներողություն խնդրել իր վստահորդից, նաև «ճանաչի լրագրողի գործունեության ազատության խախտման փաստը, եւ ճանաչի սեռի հատկանիշներով գենդերային խտրականության փաստը, քանի որ դա վիրավորական է սեռի նշմամբ»:







































