Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

Շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:

Նոյեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 27-րդ նիստին, որի ընթացքում մասնակից երկրների դատախազությունների միջև տեղի է ունեցել փորձի փոխանակում թմրանյութերի և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը հակազդեցության, խոշտանգումների դեմ պայքարի, պատմամշակութային ժառանգության պաշտպանության և արժեքային շրջանառության օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, քննարկվել է Խորհրդի 2016թ. աշխատանքային պլանի իրականացման ընթացքը, հաստատվել ահաբեկչության և բռնության այլ դրսևորումներով ուղեկցվող ծայրահեղականության դեմ պայքարի 2017-2019թթ., ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հանցագործությունների դեմ պայքարի 2017-2020թթ. պլանները: Անդրադարձ է կատարվել 2016թ. ընթացքում հանցավորության դեմ պայքարի շրջանակներում միջազգային պայմանագրերի իրականացման արդյունավետությանը:

ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել համապատասխան միջազգային համաձայնագրերի և ազգային օրենսդրությունների անլիարժեք ներդաշնակության պատճառով իրավական փոխօգնության ցուցաբերման ոլորտում առաջացող պրակտիկ հիմնախնդիրների, ստանձնած իրավապայմանագրային պարտավորությունների համատեքստում ՀՀ դատախազության գործունեության առանձնահատկությունների մասին ելույթով: Արթուր Դավթյանը նշել է, որ արդյունավետ քրեական հետապնդման տեսանկյունից շարունակում են խնդրահարույց մնալ իրավական օգնության ցուցաբերման շրջանակում համապատասխան միջնորդագրերի հիման վրա մասնակից շատ երկրների քաղաքացիներին կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում հարցաքննության ենթարկելու, կամ նրանց հետ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման հիմնախնդիրները: Առանձին անդրադարձ է կատարվել դատաքննության ընթացքում գտնվող քրեական գործերի՝ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ստացման հետ կապված դժվարություններին:

ՀՀ գլխավոր դատախազն, այս հիմնախնդիրների մեծ մասը պայմանավորել է հիմնականում մասնակից երկրներից շատերում քրեական գործերով միջազգային փոխօգնության ոլորտում ներպետական օրենսդրությունը միջազգային համաձայնագրերին լիարժեք համապատասխանեցրած չլինելու հանգամանքով: Նա առաջարկել է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ՝ դրանում առանցքային համարելով ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի դերը՝ հատկապես անհրաժեշտ մեթոդաբանական և տեղեկատվական աջակցության ցուցաբերման իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում