Իտալացի ճարտարապետ Ռենատո Վիդալը ստեղծել է ծալովի տուն՝ M.A.Di-ն, որը հավաքվում է ընդամենը 6 ժամում։
Յուրաքանչյուր տուն՝ անկախ չափից, երկհարկանի է։ Առաջին հարկում գտնվում են խոհաոցը, ճաշարանն ու սանհանգույցը։ Երկրորդ հարկում ննջասենյակներն են։
Տան բազային կոմպլեկտավորման մեջ մտնում են էլեկտրականությունը, ջրատարը, կոյուղին, պլաստիկե պատուհանները, ինչպես նաև ջեռուցման ու օդափոխման համակարգերը։
Տունը հավաքվում է ինովացիոն պտուտակային համակարգի հիման վրա, այդ իսկ պատճառով չի պահանջում բետոնե հիմք և ոչ մի վնաս չի հասցնում լանդշաֆտին։
Տեղադրման ողջ գործընթացը տևում է 6-7 ժամ։
Ամենափոքր M.A.Di տունն արժի 25 հազար դոլար, ամենամեծը՝ 73 հազար դոլար։ Տների մակերեսները տատանվում են 27-84 քառակուսի մետրի միջակայքում։

















































