Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ«Ելք» խմբակցության ներկայացրած նախագիծը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն ընդգծեց, որ դեռ նոր է ստորագրվել Եվրամիության հետ պայմանագիրը, և այս խմորը դեռ շատ ջուր է ծեծելու:
Մարուքյանը պատասխանեց, որ «Ելքն» ասել է, որ աջակցում է բանակցող ու ստորագրող կողմերին, ինչը տեղի է ունեցել, ու շատ լավ է: «Բայց դա կապ չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր նախագծի հետ»:











































