Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն պայմանավորվել են գումարի շուրջ, որը պետք է Լոնդոնը վճարի Բրյուսելին դաշինքից դուրս գալուց հետո։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով բանակցային խմբերի աղբյուրներին։
«Երկու կողմերից երկու աղբյուրներ հաստատել են, որ ներկայում ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն՝ ֆինանսական կարգավորման հետ կապված»,-ասվում է հաղորդագրությունում։
Լրագրողների տվյալներով՝ վերջնական գումարը դեռևս չի հաստատվել և տատանվում է 45-55 մլրդ եվրոյի միջակայքում։
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Եվրահանձնաժողովի նախագահ ժան-Կլոդ Յունկերի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպումից առաջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիան դուրս կգա 2019 թվականի մարտի 29-ին, ինչը կամրագրվի օրենսդրությամբ։











































