Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն իր ինսթագրամյան էջում լուսանկար է հրապարակել երկու շաբաթ առաջ ծնված Ալանա Մարտինայի հետ:

Երկու ժամում լուսանկարը մոտ 2,3 մլն «հավանում» է ունեցել:
Երեխան առաջինն է, ում ունեցել է Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը: Նախորդ 3 երեխաներին Ռոնալդուի համար ունեցել են փոխնակ մայրերը, նրանց անունները գաղտնի են պահվում:









































