Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հնարավոր է կարիերան շարունակի Ղազախստանում: Ըստ Sports.kz-ի հայ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է այս երկրի բարձրագույն լիգայի ակումբներից մեկը:
Հնարավոր է, որ տրանսֆերային պատուհանի բացվելուն պես Մովսիսյանը ԱՄՆ-ից տեղափոխվի Ղազախստան:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանն ելույթ է ունենում «Ռեալ Սոլթ Լեյքում»: Վերջինս շրջանում սակայն հայ հարձավողը կորցրել է տեղ թիմի հիմնական կազմում:





































